«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի անձնագրային խմբի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Ստեփանավանի անձնագրային ծառայությունում հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արայիկ Մ.-ն։
Գյումրու Տիգրան Մեծ փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց և ծանոթացավ իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին, որոնք, ինչպես նշեց ներկաներից մեկը՝ անընդհատ ձգձգվում են, ինչն էլ առաջացրել է բնակիչների բողոքը։ Վարչապետին ուղեկցող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ ճանապարհն այդ հատվածում քանդել են, որպեսզի կապի հանգույցն անցկացնեն՝ ջրմուղը, գազը, կոյուղին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևան-Գյումրի գնացքով մեկնել է Գյումրի։ Գյումրու երկաթուղային կայարանում վարչապետին դիմավորելու էին եկել տասնյակ գյումրեցիներ, որոնք, նամակներ փոխանցելուց զատ, նաև որոշակի խնդիրներ ներկայացրեցին վարչապետին։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի գնացքով մեկնել է Գյումրի։Ճանապարհին վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ ճանապարհը հաճելի է, իսկ վագոնները՝ հարմարավետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:
Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են։
Այսօր՝ ապրիլի 5-ին, հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված մի տղամարդ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։
Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան:
Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Էջմիածնի բնակիչները նախօրդ օրը տեսել են, թե ինչպես են շարասյունով Երեւան ուղեւորվում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կոլեկցիոն եւ ռազմական նշանակության մեքենաները, որոնք նրա կալանավորումից հետո հայտնաբերվել էին նրա եւ նրա մերձավորների առանձնատներում:
Երևան-Գյումրի երկաթուղային երթուղին ապրիլի 5-ից կսպասարկի նոր, թվով երկրորդ էլեկտրագնացքը։
Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները՝ անվանումից առաջ ավելացնելով «Սուրբ» բառը, օրինակ՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց։
Ապրիլի 4-ին, ժամը 21:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում:
Ապրիլի 5-ին, ժամը 06:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի:
Ուշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ:
«Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, , Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ս.թ. ապրիլի 5-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Ջրաշեն, Դիտակ գյուղերի ջրամատակարարումը:
Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել, այսօր ազատ է արձակվել:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գրում է:
«Կարտոֆիլի, լոլիկի ցեց ոչ միայն Ոսկետափում ու Ակնալիճ համայնքներում է, այլև մյուս շրջաններում՝ Մասիս, Արտաշատ և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, ապրիլի 4-ի ժամը 21։00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Հայաստանում այս տարի լինելու է հավելյալ 40 հազար տոննայի լոլիկի պահանջարկ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է անցյալ նոյեմբերին Գյուլակարակի անտառպետությունում և «Սևան» ազգային պարկում ապրիլի 1-ին կատարված ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտմասին։