Բաժիններ՝

Մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան

Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։

Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս էր բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել էր Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս