
Քաղաքացին մնացել է վերելակում

Ապրիլի 2-ին, ժամը 03:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 18 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Տ.Ֆ.-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել վերելակից: