
Մահացել է Բոնդի ընկերուհու դերը խաղացած դերասանուհի Տանյա Մալեն. Mirror

77 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Տանյա Մալեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհու դերն էխաղացել «Գոլդֆինգեր» ֆիլմում: Այդ մասին հայտնել է Daily Mirror տաբլոիդը՝ վկայակոչելով բոնապատումի մենեջերներին:
«Խորապես ցավում ենք, որ Տայնա Մալեն, որը Թիլլի Մաստերսոնին է մարմնավորել «Գոլդֆինգեր»-ում, մահացել է»,- թերթը մեջբերում է արել մենեջերների հայտարարությունից: Իր կարիերան Մալեն սկսել է որպես մոդել: 1964 թվականին նա խաղացել է Բոնդի ընկերուհու դերը, որպես նրա զուգընկեր է հանդես եկել Շոն Քոններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: