Մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 17-ին դատապարտյալների միջև կայացավ ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Հանդիսանում եմ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի փաստաբանը։ Հայտնեմ, որ պարոն Աթոյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից մայիսի 16-ին երեկոյան։
Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Մայիսի 17-ին, ժամը 3.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ:
Ձեզ դիմելու մեր անհանգստությունը պայմանավորված է պաշտոնական մամուլում շահագրգիռ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին շրջանառվող լուրերով, անձանց, որոնք ԲԳԿ-ի, ավելին՝ մաշկավեներաբանական ծառայության զարգացման վերաբերյալ կարող են ունենալ միայն օգտապաշտական և բիզնեսային նկրտումներ։
Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
Մայիսի 18-ին, ժամը 09:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի հարյուրից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության առաջ:
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
«VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան:
Մայիսի 18-ին, ժամը 05:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 18-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 18-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 17-ին, ժամը 23:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ գործող իշխանությունները քարոզչական «սեւ ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԵՊՀ 100-ամյակը տոնող, համալսարանի խորհրդի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է Արամ Սիմոնյանի` սեփական աթոռը «ճանկռտելու» փաշինյանական բնորոշումների առնչությամբ։
Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր:
102 տարեկան հասակում մահացել է չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Յույմին Բեյը, որը հայտնի է, մասնավորապես, որպես Լուվրի բուրգի ստեղծող:
Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն մայիսի 17-ին աշխատանքային այցով եղել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունել է երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները (Marco Tullner):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:
Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում մայիսի 17-ին ստացել է Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։
ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մայիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջը ջնջվել է, նրա վերջին գրառումը եղել է ապրիլի 27-ին: Դանիելը վերջին շրջանում նաև պասիվ է ընդհանուր առմամբ, նրա վերջին հարցազրույցը եղել է 24 TV-ում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել երբեմնի թիմակից վարչապետին ու նրա վարած կադրային քաղաքականությունը: