Բաժիններ՝

Հայաստանում կազմակերպել են ֆուտբոլային հանդիպում հայ և օտարերկրացի դատապարտյալների միջև

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 17-ին դատապարտյալների միջև կայացավ ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև Հայաստանում դատապարտված օտարերկրացիներ:

Դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ: Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակեց քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի դատապարտյալների թիմը, որում ընդգրկված էին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալները:

Քրեակատարողական հիմնարկներում սպորտային միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս