Բաժիններ՝

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ՝ պարոն Ն.Վ. Փաշինյանին,

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության

և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ՝

բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանից

Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (այսուհետ՝ ԲԳԿ) մասնավորեցման մասին կառավարության ծրագիրը գտնվում է իրացման փուլում։

Ձեզ դիմելու մեր անհանգստությունը պայմանավորված է պաշտոնական մամուլում շահագրգիռ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին շրջանառվող լուրերով, անձանց, որոնք ԲԳԿ-ի, ավելին՝ մաշկավեներաբանական ծառայության զարգացման վերաբերյալ կարող են ունենալ միայն օգտապաշտական և բիզնեսային նկրտումներ։

Բանն այն է, որ ԲԳԿ-ն ՀՀ-ում մաշկաբանության նեղ մասնագիտական միակ բժշկական, գիտական, կրթական, ուսումնական, մեթոդաբանական կենտրոնն է։ Այստեղ են իրենց գործունեությունը ծավալում ԵՊԲՀ-ի մասնագիտական 2 ամբիոնները և 2 ասոցիացիաները։ ԲԳԿ-ն համախմբող ուժ է, որտեղ խաչաձևվում են ՀՀ ողջ տարածքում աշխատող շուրջ 350 մաշկավեներաբանների և բժիշկ-կոսմետոլոգների գործունեության վեկտորները, այստեղ է բյուրեղանում մաշկավեներաբանական գիտական միտքը։

ԲԳԿ-ի կոլեկտիվը դիմում է ներկայացրել առ այն, որ մասնավորեցման գործընթացում հաշվի առնվի տասնամյակների ընթացքում (մաշկավեներաբանությունը ՀՀ-ում շուրջ 100 տարեկան է) ՀՀ բնակչությանը նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերած միակ կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրի դիրքորոշումը։

Հարգելի՛ պարոն վարչապետ, թույլ տվեք հայցել Ձեր աջակցությունը՝ խնդրելով ապահովել ԲԳԿ-ի մասնավորեցման գործընթացում նրա կոլեկտիվի ցանկության առաջնահերթությունը։

Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության

և ՄՕԱ ասոցիացիայի հիմնադիր անդամներ՝

պրոֆ. Խաչիկ Մարտինի Խաչիկյան

դոց. Հակոբ Գրիգորյան Գրիգորի

Վաչագան Պետրոսի Սարգսյան

Շուշանիկ Վարդանի Կարապետյան

Միքայել Գարիկի Մխիթարյան

Էդուարդ Արկադիի Ավագյան

Լուսինե Սամվելի Կիրակոսյան

Դավիթ Անուշավանի Հարությունյան

Անի Արամի Ալեքսանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս