102 տարեկան հասակում մահացել է Լուվրի բուրգի ստեղծողը
102 տարեկան հասակում մահացել է չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Յույմին Բեյը, որը հայտնի է, մասնավորապես, որպես Լուվրի բուրգի ստեղծող: Այդ մասին հայտնել է Al-Jazeera-ն:
Ծնունդով Չինաստանի Գուանչժոուից Յույմին Բեյը տեղափոխվել է ԱՄՆ 1935 թվականին:
1983 թվականին նա դարձել է Պրիտցկերյան մրցանակի՝ ամենամյա պարգեւի դափնեկիր, որը համարվում է ճարտարապետության աշխարհում Նոբելյան մրցանակի նմանակը:
Ճարտարապետի այցեքարտն է համարվում Լուվրի ապակե բուրգը, որը ծառայում է որպես թանգարանի գլխավոր մուտք: Շինությունը, որը կառուցվել է 1985-ից մինչեւ 1989 թվականը, դարձել է Փարիզի խորհրդանիշերից մեկն Էյֆելյան աշտարակի հետ մեկտեղ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: