Իշխանություններն իրենց բովանդակային քննադատողների black list են կազմել. «սև ցուցակը» շատ խայտաբղետ է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ գործող իշխանությունները քարոզչական «սեւ ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։

Այդ ցուցակը բավականին խայտաբղետ է. այստեղ ընդգրկված են խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել այս ցուցակում ընդգրկվածների գործունեության ու ՖԲ էջերի նկատմամբ, որպեսզի պետք եղած ժամանակ տեղեկատվական-քարոզչական չեզոքացման աշխատանքներ տարվեն հնարավոր բոլոր մեթոդներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031