«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկվանից Հայաստանի մայր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը, նշում է իր հիմնադրման 100-ամյակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի, և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին ժամը 12.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն գյուղերի գազասպառողների և թվով երկու ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ի ժամը 10.00- 24.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ 2 հեռուսատընկերության վարչական շենքը, Պրոֆալ ՍՊԸ-ի վարչական շենքի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 17-ից Երևան քաղաքի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում երթևեկության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի տեսանկարահանող սարքերի միջոցով:
Մայիսի 16-ին` ժամը 18:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 87 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ:
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 16-ին Երևանում տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։
ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում մայիսի 16-ին քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս 5-րդի «Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը» գլխի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Աննանիկս» ընկերության համագործակցությամբ ստեղծվել է teacher.am կայքը, որը նպատակ ունի տեղեկատվական աջակցություն ցուցաբերել հանրակրթության ոլորտում աշխատանք փնտրող անձանց։
ՀՀ կառավարությունն առաջարկում է պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ հավելյալ սահմանափակումներ կիրառել:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով:
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայ Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ»-ի կողմից հոսանաքազրկման պատճառով մայիսի 17-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Արմավիր քաղաքի, Նշավան գյուղի ջրամատակարարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մայիսի 16-ին հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում մայիսի 14-ի ժամը 15:30-ի սահմաններում, կալանավորված անձի կոշիկի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորիչի լար:
89 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը:
Երևանի Հունան Ավետիսյան փողոցում մայիսի 16-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Ոստիկանության Թումանյանի բաժին մայիսի 15-ին, ժամը 14․15-ին, ընկերություններից մեկից հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է և մահացել:
Հավաքի ընթացքում ճշգրտվել են կապի կազմակերպման խնդիրները և դրանց արդիականացման անհրաժեշտ միջոցառումները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Շատ ավելի արդյունավետ կլինի այդ ռեսուրսներից հատկացնել երեխաների հետ աշխատող մասնագետներին, որպեսզի մասնագետները երեխաների հետ աշխատեն հենց երեխայի ընտանիքում։ Որովհետեւ, որքան էլ այդ հատուկ հաստատությունները հրաշալի պայմաններ ունենան, ինչը իրականում այդպես չէ, երեխան պետք է մնա ընտանիքում։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը, ով մինչ այս զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։Միքայել Բադալյանը։
Մայիսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղում բախվել է ճամփեզրի քարին և կողաշրջվել. 67-ամյա ուղևորուհի Մարիցա Գուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 22.40-ին մահացել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: