Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց դպրոցներում դրամահավաքի բացակայության մասին: Նա հերքեց, որ նախարարությունում քննարկվում է սեպտեմբերից դպրոցներում նոր առարկա՝ հանդուրժողականություն, դասավանդելու մտադրության մասին:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հիմնական կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության և ՀՀ կառավարության միջև արդեն երկարատև ժամանակ է անհամաձայնություններ կան, շինարարական աշխատանքները դադարեցված են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը:
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը: Նրանք պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 30-ին, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ռոման Օ.-ն։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը հայտարարել էր, որ մայիսի 28-ի երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է:
Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։
Ն.Փաշինյանը հրահանգեց՝ այդ ժապավենը հանել, ոստիկանության նորմալ արգելափակոցներով փակել. «Ամոթ ա: Ենթադրենք՝ այդ այգին Երևանի ժամանակակից նորաբաց այգի է, մարդը գալիս է, տեսնում օգտագործած, կամ թեկուզ չօգտագործած ժապավենով փաթաթած արձանը: Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն»:
Այսօր կառավարությունը հաստատեց բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1986թ. ծնված քաղաքացուն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր տեղեկացա, որ Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները, որոնց կատարած աշխատանքի համար սեպտեմբերից գումարներ չեն վճարվել։
«Ինչպես նաև առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են տրամադրել տարկետում մինչև ուսումնառության ավարտը»։
Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա։
Մայիսի 28-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
Մոսկվայից Յակուտսկ թռիչքի ժամանակ S7 ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների և նախարարաության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել՝ ո՛չ համացանցում, ո՛չ փողոցներում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը եւ մերսման սրահը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 2300» փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հինգ մարդ է զոհվել վարժական թռիչքի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել։
եռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։
Մայիսի 29-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ մայիսի 30-ին ժամը 09։00-15։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Կարմիր գյուղի ջրամատակարարումը:
Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: