Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ:
Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը ևս մեկ անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, բերել նոր աղբամաններ, ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը պատրաստ է ենթարկվել «վեթթինգի» և ներկայացնել իր ունեցվածքը: Այս մասին դատավորն ասաց լրագրողների հետ զրույցում՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստից առաջ:
«50-ի ավելի առաջարկություններ ենք արել, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրանց: Փետրվար-մարտ ամիսներին խոսել եմ վարչապետի օգնականի հետ, որպեսզի փոխանցի, որ իրեն ճիշտ չեն զեկուցում: Այսօրվա դրությամբ 4000 հերթագրված սպա կա, որից մոտ 1200-ը՝ զինթոշակառու: Որոշումն այնպես է գրած, որ և՛ զինծառայողին է վերաբերում, և՛ զինթոշակառուին, բայց առաջնահերթությունը տալիս են զինթոշակառուին»:
Մայիսի 27-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1992-ից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց մինչև հեղափոխությունը գործել է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, և «Նվիրիր կյանքն» առանձին է աշխատել։ Մինչև հեղափոխությունը հիմնադրամի միջոցով չեն փակվել Հայաստանի դասական երաժշտության տարբեր ստեղծագործական խմբերի ծախսերը։
Մայիսի 26-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանության ՄԵծամորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա և «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 51-ամյա մի տղամարդ:
Մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներդրողներին կոչ արեց ստեղծել և արարել իրենց մարզում։
Ոստիկանության նոր բացահայտումը․ Իրանից եկած աղջկա մոտ մեթամֆետամինով փաթեթներ էին։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
Մայիսի 27-ին, 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կողոպուտը բացահայտվեց ժամեր անց։
Մայիսի 24-ին, ժամը 08.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Վահագն Ավագյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրում են «ատենախոսությունները մերժելով՝ ինքնահաստատվելու» փորձի մեջ։
Դրանից հետո, Մ.Հայրապետյանի խոսքով, համացանցում շատ խոսվեց դատավորների էթիկայի մասին, ապա Ազարյանը հարցարույցների մեկում նշեց, թե իր հարցը պետք է ԱԺ-ում քննեն «երեկվա երեխաները»։
Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Ժամանակավոր է և վերադառնալու է, և որևէ կապ չունի, ես չունեմ որևէ ինֆորմացիա, որ կարող է՝ վիճակ է… Ոչ մի բան էդպես չէ, և Աշոտի՝ Երևանի գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի։
Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք, որ չունենք նման որևէ բարդույթ, ոչ նախկին մարդկանց, ոչ ներկա, ոչ ապագա, ոչ մեկի հետ։
Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, մայիսի 25-ին, ժամը 13.07-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Նոնա Հ.-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա:
Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխանքային խորհրդակցությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Մայիսի 26-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: