
ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Մոսկվայից Յակուտսկ թռիչքի ժամանակ S7 ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել: «Յակուտիա 24» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուղևորներից մի տղամարդ վատ է զգացել: Նա Հայաստանի քաղաքացի է:
Վայրէջքից հետո ժամանել է բժիշկների խումբը և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: