Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Armtimes.com կայքի նյութերից մեկով, որը վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, այնուհետև գրառում է արել՝ անդրադառնալով Վանեցյանների ընտանիքին։
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան էջը և այդպիսով իշխանությունների փորձում են ճնշում գործադրել իր վրա։ Նա նաև նշել է, որ սա կապված է իր լրագրողական գործունեությանս հետ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վերջին երեք ամսում Արավիրի մարզի Գրիբոյեդով և Գայ գյուղերում, փողոցներում, բակերում կայանված մեքենաներից գողություններ էին կատարվել, սակայն բնակիչներն այդպես էլ չէին դիմել ոստիկանություն:
Հունվարի 11-ին՝ ժամը 22:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով թիվ 4 շենքի տանիքից:
Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է:
Հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, որոնցից մեկով լուծարվել են Ոստիկանության քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները:
SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշում է, որ Գյումրու մաքսատան կառուցման ժամանակ հատել են քաղաքի հայտնի ծառուղու մի մասը։ Հայկ Բարսեղյանը գրառմանը կից ներկայացրել է ծաղուղու՝ նախկինում արված լուսանկարներ։
Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին:
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևրոգ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ պատվաստումներ մեծարող և իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարն այս տարի ծախսել է իմունիզացիայի համար նախատեսված բյուջեի կեսը։
2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:
Հունվարի 12-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան փողոցում այրվում է ավտոմեքենա. մոտակայքում կա գազատար խողովակ:
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը:
ԱԺ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ 2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում միայն:
Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց սիրել միմյանց. «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ։ Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Յովհաննէս 15։14, 17)։
Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտին, երբ վերջինս սայթաքել և շուրջն է ընկել ժայռոտ ափից:
Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը հնարավոր է կատարած լինի Երևանի Ադանայի փողոցի 28-ամյա մի բնակիչ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ծննդատան ֆինանսավորման դադարեցումը շատ սխալ է, սխալ է նաև բանավոր խոսքով աշխատակիցներին տեղեկացնելը, թե ֆինանսավորում չի լինելու, հանձնեք ձեր աշխատասենյակների բանալիները և հեռացեք։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը։
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնապահպան Կարինե Դանիելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով եղանակային պայմաններին և տեղումների բացակայությանը՝ ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա կունենանք չորացման, անապատացման խնդիր, գյուղատնտեսության ոլորտում՝ լուրջ խնդիրներ, և ըստ նրա՝ խնդիր կառաջանա նաև Սևանա լճի հետ. «Այսօր մեր մոլորակն ուղղակի ապակայունացված է, և մեզ մոտ էլ փաստորեն վատ վիճակ է, բայց ոչ այնքան վատ, ինչպես մյուս երկրներում: Մի մասում անապատացման ռիսկեր կան, մյուս մասում՝ ընդհակառակը՝ սելավներ, ջրհեղեղներ և այլն, այնպես որ, սա գլոբալ փոփոխության արտացոլումն է Հայաստանում»:
Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Խարբերդի 1-ին փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվել։ Հունվարի 2-ին բնակարանային գողությունների վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց։
Հունվարի 10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կոթի բնակավայրի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մի բնակչի տան բակում հայտնաբերել են 2.30 մ երկարությամբ, տարբեր տրամաչափի սոճի տեսակի ծառի 3 գերան:
Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված 61-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին:
Եղեգնաձորի «Լճակ» ռեստորանի ֆեյսբուքյան էջը գրառում է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորին այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ռեստորանների, հյուրանոցների և հանգստյան գոտիների սանհանգույցներն իրենց նորոգվածության աստիճանով և սանիտարահիգիենիկ պայմաններով հանդիսանում են օտարերկրացիների և զբոսաշրջիկների մոտ Հայաստանի մասին իբրև տուրիստական երկրի՝ դրական կարծիքի ձևավորման և լավ տպավորության ստեղծման առաջնային և կարևորագույն փաստական գործոններից մեկը, ԼՃԱԿ ռեստորանը առաջինը ձեռնամուխ եղավ սկսելու վերանորոգման աշխատանքներ զարկ տալով այս հարցի հրատապ լուծմանն ու իր ներդրումն ունենալ սեփական երկրի տուրիզմի զարգացմանը։
Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետ տրվում է 9 բալ, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն: