Բաժիններ՝

Առևտրի կենտրոնում խուլիգանություն կատարած անձը նաև գողություններ էր արել. ոստիկանության բացահայտումը

Հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, փաստաբանական գրասենյակից ոստիկանության Մալաթիայի բաժին գրություն էր ստացվել, որ հունվարի 7-ին, ժամը 20.30-ին անհայտ անձը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, ցուցադրաբար շպրտել է խանութի հագուստները, անպատվել աշխատակիցներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ` խաթարելով խանութի բնականոն աշխատանքը:

Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը հնարավոր է կատարած լինի Երևանի Ադանայի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում նա հիշյալ առևտրի կենտրոնից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Հետագա միջոցառումներով, պարզվել է, որ նա 2019 թվականի դեկտեմբերին, տարբեր օրերի, որպես հաճախորդ գտնվելով Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնում, հագուստ է գողացել:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031