Կյանքի 96-րդ տարում վախճանվել է բրիտանացի կին գրող եւ նկարիչ Ջուդիթ Քերը, որը «Վագրը, որը եկել է թեյ խմելու» նկարազարդ մանկական գրքի հեղինակն է:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչելու է վերջին զանգը, և աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելուն պատրաստվում է նաև ոստիկանությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը:
Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կառավարությունը պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց 377,26 մլն դրամ:
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը ՀՀ կառավարության առաջարկությամբ հետաձգվեց` ճշգրտումներ և լրամշակում կատարելու նպատակով:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից Գյուղատնտեսության նախարարությանը 2019 թ. հատկացնել 377,26 մլն դրամ:
Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:
Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11,5 մլն դրամ՝ Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:
Գաղտնիք չէ, որ իշխանությունների համար մեկ է, որ ԵՊՀ-ն ոչ մեկի հոր տունը չէ, այն ազգային արժեք է, ու նրա հիմնադրման հարյուրամյա տարելիցը նշելը պետք է մեծից փոքր բոլոր իշխանավորների պատվի հարցը լիներ, սակայն ոչ, եթե ռեկտորն Արամ Սիմոնյանն է, ուրեմն՝ թքած Համալսարանի հարյուրամյակի վրա։
«Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք։ Բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանին էիք մերժում, իսկ մեկ տարի անց նրա կողքին էիք կանգնած, ի՞նչ զգացողություններ ունեիք։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատժել է իր եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, որը 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով ներգրավված է՝ որպես մեղադրյալ։
Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը:
Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ գանգուղեղի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց:
Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդվել էր 1979 թ. ծնված Աննա Ա.-ի կողմից մի քաղաքացուհու բնակարանից 50.000 դրամ և 80.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ գողանալու մասին՝ պատճառելով 130.000 դրամի վնաս:
Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին:
Հաստիքային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի վարչակազմի հետ անցկացվել է հրաձգության հերթական պարապմունքը:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուսանողներն այնքան ողջախոհ կգտնվեն, որ ներողություն կխնդրեն էդ պատկառելի դասախոսներից, և իրենք ներսում կկարգավորեն իրենց խնդիրները՝ հաշվի առնելով, որ երեկ էմոցիոնալ ֆոն էր, ու հնարավոր է՝ իրար հասկացած չլինեն, բայց հուսով եմ, որ ուսանողներն այդ հարցն ինքնուրույն կլուծեն»,- հայտնի մտավորականների արձագանքների վերաբերյալ ասաց Լ. Բադալյանը։
Մայիսի 23-ին, ժամը 06:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է, մոտակա տները ջրալցվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող մի քանի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տրվեցին։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա «Արսենալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում թաքցնել:
ինչ այդ, Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում։
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում կներդնի նոր մեխանիզմներ: Նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն: