Բաժիններ՝

Շենգավիթի ոստիկանները բնակարանային գողությունների և փորձի դեպքեր են բացահայտել

Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Խարբերդի 1-ին փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվել։ Հունվարի 2-ին բնակարանային գողությունների վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց։

Թիրախում դարձյալ  Նոր Խարբերդի ամառանոցներն էին։ Նույն օրը մի ամառանոցից գողության փորձ էլ էր արվել։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին, որոնց շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Տոնական օրերին կատարված հետևողական աշխատանքի արդյունքում Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բնակարանային գողություններն ու փորձը արել է նույն անձը։

Նոր Խարբերդի բնակիչ, 21-ամյա երիտասարդը հունվարի 9-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս