Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորով մեկ զուգարան վերանորոգվեց
Եղեգնաձորի «Լճակ» ռեստորանի ֆեյսբուքյան էջը գրառում է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորին այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ռեստորանների, հյուրանոցների և հանգստյան գոտիների սանհանգույցներն իրենց նորոգվածության աստիճանով և սանիտարահիգիենիկ պայմաններով հանդիսանում են օտարերկրացիների և զբոսաշրջիկների մոտ Հայաստանի մասին իբրև տուրիստական երկրի՝ դրական կարծիքի ձևավորման և լավ տպավորության ստեղծման առաջնային և կարևորագույն փաստական գործոններից մեկը, ԼՃԱԿ ռեստորանը առաջինը ձեռնամուխ եղավ սկսելու վերանորոգման աշխատանքներ զարկ տալով այս հարցի հրատապ լուծմանն ու իր ներդրումն ունենալ սեփական երկրի տուրիզմի զարգացմանը։
Եվ այսպիսով մենք սկսում ենք նոր #Challenge:
Միացե՛ք ՄԵԶ, բարեկարգե՛ք Ձեր հյուրանոցի կամ ռեստորանի սանհանգույցները և նպաստե՛ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»։