Բաժիններ՝

2019 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է

2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:

2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր:

2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:

  Ուղևորների թիվը 2018թ.

դեկտեմբերին

Ուղևորների թիվը 2019թ.

դեկտեմբերին

Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց» 213,953 226,786 6%
«Շիրակ» 10,535 11,280 7.1%
Ընդամենը 224,488 238,066

 

6%

 2019 թվականին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս