Բաժիններ՝

Խորհրդային արտադրության մեքենաներից մարտկոցներ են հափշտակել

Վերջին երեք ամսում Արավիրի մարզի Գրիբոյեդով և Գայ գյուղերում, փողոցներում, բակերում կայանված մեքենաներից գողություններ էին կատարվել, սակայն բնակիչներն այդպես էլ չէին դիմել ոստիկանություն: Հանցամիտն էլ անտարբերությունից ոգևորված` շարունակել էր:

Ձեռագիրը նույնն էր: Հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներից ինչ-որ մեկը մարտկոցներ էր հափշտակում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողությունները բացահայտեցին օպերատիվ ճանապարհով:

Հունվարի 9-ին քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, Արարատի մարզի Արբատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 25-ամյա մի բնակչի:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գայ գյուղում «ՎԱԶ-2101», «ՎԱԶ-2103» և երկու «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներից մարտկոցներ է հափշտակել: Անցյալ տարեվերջին մի գողություն էլ Գրիբոյեդով գյուղում էր արել, դարձյալ գողանալով տներից մեկի բակում կայանված «06»-ի մարտկոցը:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս