ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին:
ՀՀ տարածքում դեկտեմբերի 4-ի ժամը 19:20-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱԱԾ-ն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 39 երթուղու ավտոբուսում մի կնոջ գրպանից դրամապանակ են գողացել, որի մեջ եղել է փող:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն դեկտեմբերի 4-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդին՝ (Andre Johannes Groenwald) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Կիև):
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի երկուսին նկար էր հրապարակել՝ ցավով հայտնելով, որ արձանագրվել են պայթուցիկների պայթելու հետևանքով առաջացած՝ երեխաների մատների և ձեռքերի վնասման և անդամահատման դեպքեր:
«Գազի պայթյունից Երևանի նախկին ոստիկանապետի մահն ի՞նչ կապ ուներ «Մարտի 1-ի գործի հետ». Արփի Դավոյանի հարցը՝ կառավարությանը
Նոյեմբերի 8-ին շտաօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Թբիլիսյան խճուղու 34-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ինչի՞ հիման վրա են պետական բյուջեից գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին. Թանդիլյանը՝ վարչապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավուրության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:
«ՀՀ թվով 126 դպրոցի տնօրեն երեխաներից գողացել է, բացառելու ենք նման տնօրենի, նրա սիրուհու կամ սիրեկանի աշխատավարձի բարձրացումը». վարչապետ
Երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը երեք օր կոմայի մեջ մնալուց հետո հեռացել է կյանքից: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին անդրադարձավ դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված միջադեպին:
Դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակում սպանված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները հեռացան Ազգային ժողովի շենքի մոտից։ Նրանց հետ հանդիպեց Անդրանիկ Քոչարյանը, զրուցեց, որից հետո լրագրողներին ասաց, որ ստանձնում է դեպքը բացահայտելու պատրաստակամությունը, խոսել է Քննչական կոմիտեի հետ, որոնք զբաղվում են գործով։
Բողոքներն ու ահազանգերն ուղղորդել ենք իրավապահ մարմիններին․ Զարուհի Բաթոյանը՝ որդեգրման գործի մասին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Օրերս պաշտպանության բանակում չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն արդեն մի քանի ժամ հավաքվել են Ազգային ժողովի մոտ և պահանջում են բացահայտել զինվորի մահվան հանգամանքները։
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով, նախնական տվյալներով հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար: Հանգանակությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին:
Զինծառայողի բարի համբավը, պատիվը, ծառայությունը և մարտական հերթապահությունը կրելու պայմաններն ու բարեկեցությունն առաջնային են ԶՈւ ղեկավարության համար:
Մահացած զինծառայողի հարազատները ԱԺ-ի մոտ պահանջում են բացահայտել մահվան հանգամանքները. ՈւՂԻՂ
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը:
Ազգային Ժողովի մոտ հավաքվել են դեկտեմբերի 2-ին Արցախում մահացած զինվոր Արթուր Աջամյանի ծնողները, հարազատները: Հարազատներն ասում են, որ եթե Արթուր Աջամյանը մահացած լիներ թուրքի գնդակից, չէին գա Խորհրդարանի մոտ:
«Մտածելով, թե թերևս պարոն Ծառուկյանը միգուցե լավ տեղեկացված չէ, զանգեցի և գործընկերներիցս տեղեկացա հանդիպման մանրամասների մասին: Թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր: Պարզվեց՝ շեյխը շեյխ չէր, հանդիպմանն էլ եկել էին նրա ներկայացուցիչները»,- լրագրողնեիի հետ հանդիպումը սկսելիս ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Աշոտ Մանուկյանը որոշել էր, որ չգար նիստին, որովհետև եթե գար, պետք է նախօրոք գար այստեղ»,- ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի՝ դատական նիստին ներկա չլինելու մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը: