«Եթե, օրինակ, սեպտեմբերի 28-ին ունենանք համապատասխան տեխնիկա, պատրա՞ստ ենք սեպտեմբերի 29-ին «ՍանիՏեքի» հետ խզել պայմանագրերից մեկը. խնդրում եմ՝ առանց սար ու ձոր ընկնելու պատասխանել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել երեկ մամուլում հրապարակված ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի վերաբերյալ:
Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր:
«Առաջին #bRightTalk նոր ֆորմատով Դավիթ Խաժակյանի հետ զրուցում ենք քաղաքական անցուդարձից». Էդմոն Մարուքյան
Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստային, «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին:
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
«Անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխոսություն։ Մի խոսքով՝ լուծեք այս խնդիրը։ Այս քաղաքապետի «եփած բորշը» երևանցիները չեն կարող մարսել»։
Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 8-ին, ժամը 03.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ Վորոնեժ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կամսար Ա.-ն։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ Երևանի քաղաքային իշխանությունը մատնված է հանցավոր անգործության, որի արդյունքում էլ ամբողջ քաղաքը հայտնվել է աղբի մեջ։
Առաջին Հանրապետության տարիներին Ադրբեջանի բանակի դեմ տարած հաղթանակներում վճռորոշ դեր է խաղացել հայկական հետախուզությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան և սրունքթաթային հոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կուրթան գյուղի 10-ամյա բնակչուհի:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում:
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Սանիթեք» ընկերության կողմից օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան:
ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին:
Oգոստոսի 8-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի և Արցախի ոստիկանների ջանքերով գողերը բռնվեցին ու բերման ենթարկվեցին։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:
11:00-17:00 Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասը, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ գյուղերը:
Օգոստոսի 8-ին, ժամը 18:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի նրբանցքի մոտակա ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բրիտանացի գիտնականներն ուկրաինացի գործընկերների հետ համատեղ ճառագայթաակտիվ տեսակետից անվտանգ օղի են պատրաստել չեռնոբիլյան ջրից եւ ցորենից:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Հավատքը մեր կյանքի ամենակարևոր իրողությունն է: Յուրաքանչյուրս էլ առիթ ունենում ենք մտածելու՝ արդյո՞ք ամուր ու հաստատուն ենք մեր հավատքի մեջ և որքանո՞վ է մեր հավատքը կենդանի: Ա
Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Տարածքն այնքան մեծ է, որ մենք չենք հասցնում ամբողջը վերանորոգել: Հենց անձրևները գալիս են՝ բոլոր դահլիճները թրջվում են, դրա համար որոշեցիք դիմել կառավարությանը, որ մեր դպրոցն արտահերթ վերանորոգվի: Հասկանում ենք, որ շատ խնդիրներ կան, բայց սա Երևանում միակ պետական դպրոցն է, որ մեծ տարածք ունի, ու մեր միջոցներով ամբողջովին չենք կարողանում վերանորոգել: Ամբողջ շենքը 5200 քմ է, 2000քմ էլ բակային տարածքն է: Երևանում նման մեծության պետական դահլիճներ չկան: