Բաժիններ՝

Գազ չի լինելու

Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված գազատարի վերականգնված հատվածի ներմիացման նպատակով օգոստոսի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Հովտաշեն, Տուֆաշեն, Հայկասար, Հայրենյաց, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ, Մեղրաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Պեմզաշեն, Լեռնակերտ գյուղերի գազասպառողների, «Աշոտ Խլխաթյան» ԱՁ-ի, «Գրիգ Ստեյլ», «Ադա Գրիգ», «Մուշ-Կոլ», «Զվարթնոց գազ» ՍՊԸ-ների, «Դելֆին» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս