
Վթարի ենթարկված քաղաքացիները տեղափոխվել են Վեդու ԲԿ

Oգոստոսի 8-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Պ.Դ.) և «Nissan Teana» (վարորդ՝ Ն.Խ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ն.Շ., ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: