Բաժիններ՝

Խոշոր հրդեհ «Երևան Սիթի» սուպերմարկետում. մեկնել է վեց մարտական հաշվարկ

Օգոստոսի 8-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:06-ին:

Պահեստի տանիքում այրվել են ծխատարի ջերմամեկուսիչ շերտը (2 քմ), էլեկտրական մալուխ (0.5 գմ) և տախտակ (0.5 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս