«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել երեկ մամուլում հրապարակված ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի վերաբերյալ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝
«Մինչեւ հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»: «Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ-ի հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: Վերջին 7 տարում Արցախի տնտեսական աճը զգալի գերազանցեց պլանավորվածը, որի արդյունքներից մեկն էլ, որպես սոցիալական էֆեկտ, արտահայտվեց 3G ցանցի վրա ծանրաբեռնվածության նկատելի աճով:
Այս պատճառով Ընկերությունը որոշեց գնալ լրացուցիչ լուրջ ներդրումների՝ ցանցն արդիականացնելու, թողունակությունը մոտ 10 անգամ ավելացնելու, 3G ծածկույթն ընդլայնելու հիմնական ավտոմայրուղիների և փոքր բնակավայրերի ուղղությամբ: Արդիականացման և ցանցի ընդլայնման պրոցեսի ավարտին կիրականացվեն այլ ուսումնասիրություններ՝ գնահատելու նորագույն բջջային տեխնոլոգիաներ ներմուծելու հնարավորությունը: Այս ճանապարհին միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «Ղարաբաղ Տելեկոմը» հաղթահարում է հայտնի բարդություններ՝ պայմանավորված Արցախի Հանրապետության կարգավիճակով:
«…Օպերատորը նաև որոշակի կամք չի դրսոևորել, որպեսզի նվազեցումները լինեն»:
Ռոումինգ սակագներին առնչվող հարցադրումների վերաբերյալ Ընկերությունը հարկ է համարում ընդգծել. տարիների ընթացքում բոլոր սակագնային նվազումներն իրականացվել են «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ:
Ա. 2012-ի հոկտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի բաժանորդների համար գործող 113-136 դր/ր նվազեցվեց 45դր/ր-ի:
Բ. 2015-ի հունվարին «ՎԵՈՆ Արմենիայի»-ի (Բիլայն) բաժանորդները 116-232դր/ր-ի փոխարեն սկսեցին խոսել 45դր/ր միասնական սակագնով:
Գ. 2015-ի մարտին՝ Յուքոմի բաժանորդները, ևս, 115-216դր/ր-ի փոխարեն սկսեցին օգտվել 45դր/ր սակագնից:
Դ. 2018-ի սեպտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի հետ համատեղ սահմանվեց 38դր/ր ՀՀ և Արցախի ցանցեր ելքային և 25դր/ր մուտքային զանգերի սակագին: Եվ, ինչպես տեղյակ եք, այս տարվա օգոստոսի 1-ից գնային այս քաղաքականությունը որդեգրեցին նաև ՀՀ մյուս 2 երկու օպերատորները:
Ի գիտություն
«Ղարաբաղ Տելեկոմն» իր բաժանորդների համար արել է ռոումինգ ծառայությունում հնարավոր առավելագույնը՝ սահմանելով 0 դրամ ՀՀ ցանկացած բջջային ցանցում մուտքային զանգերի համար:
Ընկերությունը հայտարարում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ սակագնային քաղաքականության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ ժամանակացույցի կյանքի կոչելու համար:
«Ղարաբաղ Տելեկոմը» Արցախի Հանրապետությունում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 17 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է գերժամանակակից ցանց, որի շնորհիվ հանրապետության տարածքի տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:
«Ղարաբաղ Տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապ, համացանցային ծառայություն ADSL մոդեմի, օպտիկամանրաթելային կապի և անլար (Wi-Fi) տեխնոլոգիաների միջոցով, շարժական համացանցային ծառայություն 3G տեխնոլոգիայի միջոցով, շարժական համացանց ռոումինգում, ինչպես նաև 4 հիմնական ծառայություն մեկ փաթեթում՝ ֆիքսված համացանց, IP հեռուստատեսություն, բջջային հեռախոսակապ և ֆիքսված հեռախոսակապ:
Ընկերությունն ունի բազում հավակնոտ ծրագրեր՝ նպատակ ունենալով տրամադրել լավագույն ծառայություններն իր բաժանորդներին: