Բաժիններ՝

Գ. Նժդեհի ուժերը ջախջախեցին Ադրբեջանական բանակին՝ շնորհիվ փայլուն հետախուզության

Առաջին Հանրապետության տարիներին Ադրբեջանի բանակի դեմ տարած հաղթանակներում վճռորոշ դեր է խաղացել հայկական հետախուզությունը: Ծառայության ջանքերով ձեռք է բերվել հակառակորդի բանակի ծածկագիրը (շիֆրը), ինչը հնարավորություն է տվել հայկական կողմին հստակ պատկերացում ունենալ հակառակորդի զորքի տեղաբաշխման ու քանակի մասին և ջախջախիչ հարված հասցնել վերջինիս:

Թիֆլիսում ռազմական կցորդ Հ. Քիշմիշյանը 1920 թ. ՀՀ ռազմական նախարարին ուղղված իր հույժ գաղտնի զեկուցագրում նշում է, որ ոմն Խ. Սագնախսկին համաձայնության է եկել ադրբեջանական զորքերի ջոկատի շտաբի պետ, փոխգնդապետ Էրիստովի հետ, և վերջինս խոստացել է 200-300 հազար ռուբլու դիմաց իրենց տրամադրել ադրբեջանական բանակի շիֆրը, ողջ գաղտնի գրագրությունը, ադրբեջանական բանակի դիսլոկացիան և Զանգեզուրի վրա ենթադրվող հարձակման պլանը: Նա պարտավորվել է նաև ռազմական օպերացիայի ողջ պլանը մշակել հայկական կողմի ցուցումների համաձայն և մշտապես տեղյակ պահել Ադրբեջանի բոլոր ռազմական գործողությունների մասին:

Նշանավոր հետախույզ Տ. Դևոյանցն իր հուշերում գրում է. «Հայաստանի հետախուզական բաժանմունքը 200.000 ռուբլիով կաշառեց Նժդեհի դէմ գտնուող Ազրբէյջանի բանակի սպայակոյտի պետին, որը դասաւորեց իր զօրքերը, թնդանօթները եւ գնդացիրները մեր ուզած ձեւով եւ, երբ կռիւը սկսուեց, Նժդեհի ուժերը ջախջախեցին Ազրբէյջանեան շատ աւելի ուժեղ բանակը, գրաւեցին կամ ոչնչացրին թշնամու ուժեղ հրետանին եւ գնդացիրները եւ բաւական ռազմամթերք»:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջից

Գ. Նժդեհի ուժերը ջախջախեցին Ադրբեջանական բանակին՝ շնորհիվ փայլուն հետախուզության#ԱԱԾ#թանգարանԱռաջին Հանրապետության…

Gepostet von ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն am Donnerstag, 8. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս