Բաժիններ՝

«Մի կողմ թողեք քաղաքական ամբիցիաները և արագ ճանապարհեք տուն այսօրվա քաղաքապետին». Ռուսլան Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետին էլ չեմ անդրադառնում՝ աղբահանության թեմայով։

Սիրելի երևանցիներ, հիմա կփորձեմ այս խնդիրը այլ տեսանկյունից նաև ներկայացնել։

Այն, որ քաղաքապետարանը մեղավոր է, բազմաթիվ անգամ ասել եմ, բայց արդյո՞ք «Սանիթեք»-ը չունի իր մեղքի բաժինը. միանշանակ ունի։

Անկախ նրանից, թե ով է քաղաքը ղեկավարում՝ այդ ընկերությունը պարտավոր էր մաքսիմալ կատարել իր պարտականությունները, ինչը չի արել և դրանով իսկ «լեզու դրել քաղաքային իշխանության բերանը»։

Ինչևից ,այսօր մեղավոր փնտրելու ժամանակը չի, չմոռանալով Հայկ Մարությանի մեղավորությունը (իր պատասխան տալու ժամանակը դեռ կգա), խնդիրը լուծել է պետք։

Իմ պատկերացումով՝ խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ ՝ առաջինը «Սանիթեք»-ը պիտի մտքից հանի դատարաններ դիմելը, դատարանների բեռի տակից՝ Երևանի պարտության դեպքում, դուրս են գալու երևանցիները (ինչպես նախկինում ասել եմ), ոչ թե Հայկ Մարությանը։

Կոչ եմ անում «Սանիթեք» ընկերության տնօրինությանը՝ զերծ մնալ հետագայում երևանցիների համար մեծ բեռ դառնալուց։

Երկրորդ՝ այդ ընկերությունը պիտի անմիջապես, առանց որևիցե նախապայմանի, սկսի նոր ներդրումների փուլ, որ կարողանա վիճակը շտկել։

Միաժամանակ՝ «Սանիթեք» ընկերության ՝ վերոնշյալ գործողություններին զուգահեռ, դիմում եմ վարչապետին, այս թնջուկը լուծելու համար մի կողմ թողեք քաղաքական ամբիցիաները և արագ ճանապարհեք տուն այսօրվա քաղաքապետին, «Սանիթեք»-ի վրա հարուցված քրեական գործը կարճեք ՝ ժամանակ տալով հարկերը մուծելու համար։ Եվ անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխոսություն։ Մի խոսքով՝ լուծեք այս խնդիրը։ Այս քաղաքապետի «եփած բորշը» երևանցիները չեն կարող մարսել»։

Քաղաքապետին էլ չեմ անդրադառնում ՝ աղբահանության թեմայով։ Սիրելի երևանցիներ , հիմա կփորձեմ այս խնդիրը այլ տեսանկյունից…

Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Freitag, 9. August 2019

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս