ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին շնորհվել է վաստակավոր շինարարի կոչում

Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստային, «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝

Գագիկ Շաղաբեգի Գալստյանին

Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Վլադ Արտեմի Ասատրյանին

«Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ»,-ասված է հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս