Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան»-ում ծեծված չեմպիոնի հորը մեղադրում են սուտ ցուցմունք տալու մեջ. «Փաստինֆո»
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող թիվ 10107418 քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:
Նշենք, որ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։ Նիստի օր դեռեւս նշանակված չէ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: