ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ Կառավարության օրակարգի հարցերի քննարկումը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանին խնդրեց տեղեկություն տրամադրել Ամուլսարի հանքի հետ կապված գործով։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ հուշարձանը տեղադրված կլինի, Սուրեն Պապիկյանը ժամկետներ չնշեց։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա իրականացրեց քաղաքապետարանի մոտ՝ քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով կատարել իր պարտավորությունները և զբաղվել մայրաքաղաքի աղբահանությամբ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում Բիլիարդի աշխարհի առաջնության բացմանը կատարել է մեկնարկի վճռորոշ հարվածը: Ողջ սրահը բացականչություններով ու ծափահարություններով է արձագանքել նրա շատ հաջող հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտնում համացանցում՝ հիացական մեկնաբանություններով:
Արցախի և Հայաստանի միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները բարձր են և պարբերաբար իջեցվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին, 12-ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա Ժորա Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի կողմից սահմանը հատող մեքենաները խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։
Օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Օգոստոսի 6-ին, ժամը 3-ին, Նորապատ գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իր երեխան տնից դուրս է եկել և նրա գտնվելու վայրն անհայտ է:
2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:
Օգոստոսի 7-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 8-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նավուր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նորապատ գյուղի ջրամատակարարումը:
Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին տեղեկություններ ստացան, որ երկու օր առաջ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում կողոպուտի փորձ է տեղի ունեցել։
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր բլոգում Լեոնարդո դա Վինչիին համարել է «մեծագույն հանճարը մարդկության պատմության մեջ»:
Սուրբ Հովհաննես մատուռը Լոռու մարզի Հարթագյուղի սրբատեղին է:
Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն օգոստոսի 2-ին աշխատանքային այց է կատարել Հարավային Բոհեմիա տարածաշրջանի Չեսկի Կրումլով քաղաք։
Եռաբլուր զինվորական պանթեոնի Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրում խնկարկեցին կազմակերպության նահատակների հիշատակը։
Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) օգոստոսի 7-ին իր հավատարմագրերի պատճեննն է հանձնել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович):
Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա: