ՃՏՊ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. կա երկու զոհ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց:
Ադրբեջանում օգոստոսի 10-ին՝ 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Օգոստոսի 9-ին, ժամը 11.10-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապ օգնության խուբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու:
ԱՀ ԵՎ ՀՀ ոստիկանությունների համատեղ աշխատանքների շնորհիվ աղջկան առեվանգողները շատ արագ հայտնաբերվել եվ ներկայացվել են ոստիկանություն։
Օգոստոսի 10-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախույզները բացահայտել են Երևանի Մոսկովյան փողոցից էկզոտիկ ծառերի գողության դեպքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Օգոստոսի 10-ին, ժամը 04:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան և Երևանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 8-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Օգոստոսի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
Օգոստոսի 9-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքում ապրող մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացել, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն oգոստոսի 9-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մոսկվաբնակ գործարար Սարգիս Մինասյանը մտադիր է շուրջ 80 միլիոն դրամ նախնական ներդրումով Երևանի Նուբարաշենի աղբանոցում կազմակերպել աղբի ընդունման և տեսակավորման աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել նույն մարզի Արծվանիստ համայնքում. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:
«Որ Ղազախստանից ու Ռուսաստանից մեքենա գնողները չգան Հայաստան, այստեղ չօգտվեն հյուրանոցներից, ռեստորաններից մուտք ու ելք չանեն մեր պետություն, քանի՞ տոկոսով կնվազի տուրիզմը, ռեստորաններն ու հյուրանոցներն ինչքանո՞վ պակաս կվճարեն հարկերը, քանի՞սը կփակվեն, քանի՞ արհեստավոր կարտագաղթի»,- նշեցին նրանք:
Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի սպասարկման տարածքում գողության դեպք էր արձանագրվել։
«Այն մարդիկ, ովքեր իրականում փախստական չեն համարվում, չեն ընդունվում, և իրենց վերադարձնում են ծագման երկիր, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մեր հարևան երկրներին՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բալկանյան երկրներ»,- եզրափակեց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետը:
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ չորս անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համյանքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթների համակարգող Յնսկե Վանդորմաելին և ազատազրկման վայրերի պատվիրակ Նատալյա Կարմովային:
Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր: