«Այստեղ լրացուցիչ ծախսեր են կատարում, և պարզ է, որ դեղորայքը կթանկացնեն՝ որպես ներկրող: Սակայն, եթե զուգահեռ ներմուծման արգելքը հանեն, այդ ժամանակ արդեն փոքր ֆիրմաները, որոնք «խեղդվում» էին, կարող են զուգահեռ այդ դեղը բերել»,- ընդգծեցին նրանք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 27-ին եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին:
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն սեպտեմբերի 27-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին հրավիրած ասուլիսում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին` շեշտելով, որ երկու երկրների թե բարեկամական, թե փոխգործակցային հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
«Ղարաբաղ Տելեկոմը» երկրորդ կյանք տվեց տանը, որտեղ անցել է Ապրիլյան պատերազմի հերոսի ընդհատված կյանքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ԶԼՄ՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործին առնչվող հրապարակումը։
Հայաստանում սեպտեմբերի 23-ից 27-ն անցկացվել է «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշմամբ տեղակայվել էր Երևան քաղաքում:
Սեպտեմբերի ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամաբ խուզարկություն են կատարել Օձուն գյուղում ապրող մի տղամարդու տանն ու հարակից շինություններում։
Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության դիմաց ոռոգման ջրի խնդրով բողոքի ակցիայի մասնակիցների և մասնավորապես, Էջմիածին համայնքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի կողմից հնչեցված մեղադրանքների առնչությամբ հայտնում Ջրային կոմիետից հայտնում են:
Ստեփանակերտի կոնյակի գործարանի Ճարտարի տեղամասում այս օրերին ակտիվ կերպով ընթանում են խաղողաքաղի աշխատանքներ:
Դատախազության կոլեգիայի նիստում քննարկված և համաձայնեցված սկզբունքներից, նպատակներից և խնդիրներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համապատասխան հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ:
ՀՀ Արարատի մարզում սեպտեմբերի 26-27-ը անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Գյումրի քաղաքում իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի առաջին փուլի ավարտական աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Այսօր «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները իրենց բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանից տեղափոխել էին Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իջնել և անձամբ իրենց հարցին լուծում տալ։
Բժիշկ ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ պոլիոմիելիտի պատվաստման խնդրին: Նա նախ նշեց, որ չի կարելի անպատասխանատու կերպով մոտենալ պատվաստումներին.
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:
Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել իր վրա:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել Մասիսի 63-ամյա մի բնակչուհու:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը, Հոլանդական ձեռնարկությունների գործակալության նախաձեռնությամբ, կաթնարդյունաբերության ոլորտում հայ-hոլանդական համագործակցության ընդլայնման նախագծի շրջանակում, գտնվում էր Նիդերլանդերում։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 08:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 131/3 հասցեի մոտակայքում շունն արգելափակվել է ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։
ՀՀ ԶՈՒ կապի զորքերը ռազմավարական զորավարժության շրջանակներում շարունակում են ծառայություն իրականացնել մարտական աշխատանքային ռեժիմով՝ անխափան կապ ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման վերաբերյալ: