
Խոշոր հրդեհ Երևանում. կան տուժածներ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:31-ին: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, բազմոցը՝ մասամբ, առաստաղի քիվը՝ 2 գմ և էլեկտրական անջատիչը:
Թամարա Ա.-ն (ծնված 1990 թ.) ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ: Վերջինս տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Արթուր Ծ.-ն (ծնված 1987 թ.) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: