168.am-ի տեղեկություններով՝ ազատ է արձակվել Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվիրատուն` Ստեփան Հակոբյանը։ Քրեակատարողական ծառայության լրատվականից այս առնչությամբ փոխանցեցին, որ Ստեփան Հակոբյանը տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
«Նմանատիպ դեպքերին ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ, եթե շնչառության սարքերն անջատվեն, մենք Արային կկորցնենք, օրգանիզմն ինքնուրույն պայքարելու հնարավորություն չունի: Սա ոչ պաշտոնական տեղեկություն է, ես ուղղակի որպես մարդ եմ դա ասում: Իսկ պաշտոնապես վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»:
Երևանի քաղաքապետարանը «ՍանիՏեքի» աշխատակիցների աշխատավարձերը կփոխանցի հենց ընկերության հաշվին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Նա առավոտյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այլևս քաղաքապետարան չեն գնալու և գումարներն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից են պահանջելու:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 42-ամյա Գրիգոր Ա.-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.40-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմենուհի Թ.-ն, որը 2018թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած անձի ինքնությունը։
Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 աստիճանի:
Սեպտեմբերի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ անձանց պարգևատրելու հրամանագրեր է ստորագրել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում էՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Մուրադ Դավթյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Իրավունք» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից կտեղափոխվի պետական տուրքի համակարգ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի «Բաղեր» թաղամասի գազամատակարարումը:
Ամերիկացի մոդել Քայլի Ջեններն շտապ հոսպիտալացվել է Լոս Անջելեսում:
Սպիտակի տարածաշրջանում Մ3 ճանապարհի՝ անձրևի պայմաններում հիմնանորոգված հատվածը կապալառու ընկերությունը քանդել է ու նորից ասֆալտապատել: Այս մասին միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին հետևելու նպատակով շրջայցին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ինքնակառավարման փոխնախարար Բագրատ Բադալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ից Հայաստան վերադառնալուց հետո գրառում է արել «Ֆեյսբուքում»։
Կոմիտաս վարդապետի թողած հարուստ մշակութային ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Կոմիտասի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:
Ռազմավարական զորավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը վերահսկելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում:
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարեց, որ «Yandex» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հաջորդ ամիս Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից:
«Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը, որը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, ներգրավված են նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները: