
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Սեպտեմբերի 27-ին, ժամը 08:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 131/3 հասցեի մոտակայքում շունն արգելափակվել է ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից: