
ՀՀ ԱԻՆ-ը շտաբային ուսումնավարժություն է անցկացրել Արարատի մարզում

ՀՀ Արարատի մարզում սեպտեմբերի 26-27-ը անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնավարժությանը մասնակցել են Արարատի մարզի ԱԻ հանձնաժողովը, մարզի տարհանման հանձնաժողովը, Վարդաշեն և Գետազատ համայնքների ներկայացուցիչները:
Պլանի համաձայն՝ Վարդաշեն համայնքից իրականացվել է բնակչության տարհանում և տեղաբաշխում Գետազատ համայնքում ծավալած վրանային ավանում: