
Արսեն Թորոսյանի`պոլիոմիելիտի պատվաստման հավելյալ հրամանը նշանակում է, որ արդեն ստացած պատվաստումն արդյունավետ չէր, կամ ուղղակիորեն սա ավանտյուրա է. բժիշկ

Բժիշկ ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ պոլիոմիելիտի պատվաստման խնդրին: Նա նախ նշեց, որ չի կարելի անպատասխանատու կերպով մոտենալ պատվաստումներին.
«Գոյություն չունի առողջապահություն առանց պատվաստումների, և դրանց վերաբերյալ ցանկացած հրաման, հայտարարություն պետք է լինի փաստարկված և հիմնավորված: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պոլիոմիելիտի պատվաստման հրամանով նորից է չակերտավոր ասված` միջանկյալ պատվաստման հրաման տալիս, որը նախատեսում է օրացույցից դուրս պատվաստում լինի»,-ասաց նա:
Նա նշեց, որ հավելյալ պատվաստման հրաման տալը նշանակում է, որ արդեն ստացած պատվաստումն արդյունավետ չէր, կամ ուղղակիորեն սա ավանտյուրա է: «Քանի որ նման դեպք չի արձանագրվել, հակված եմ, որ դա կարող է լինել ավանտյուրա»,-ասաց նա:
Ի դեպ, նա հայտնեց, որ քաղաքացիներից մեկը պարզել է, որ պատվաստանյութի QR կոդն անվավեր է, որը փաստում է ավանտյուրայի երևույթը, և ստացվում է՝ դա «լևի» պատվաստանյութ է:
Ըստ Գևորգ Գրիգորյանի` նման անպատասխանատու քայլերի հետևանքով առաջացած այս աժիոտաժի և ժողովրդի միջև եղած անվստահության խորացումը բերելու է ազգային անվտանգության խնդիրների խորացմանը: «Այսպիսի օյինբազությունների արդյունքում բնակչության մոտ պատվաստումների նկատմամբ վստահությունը կորչում է, դա հղի է ազգային անվտանգության սպառնալիքներով: Եթե չլինի կոլեկտիվ պաշտպանվածություն և պատվաստումների բավարար ծածկույթ, ապա պատերազմող երկրները, որոնցից մեկն էլ մենք ենք, կանգնած են շատ լուրջ վտանգի առաջ` ունենալ բիոզենքով հարված»,-ասաց նա:
Նա կոչ արեց զբաղվել այդ հարցով, քանի որ դա բոլորի խնդիրն է: «Հորդորում եմ Առողջապահության նախարարությանը զգոն լինել, հիմնավոր տեղեկատվություն տրամադրել, զերծ մնալ ավանտյուրաներից, հորդորում եմ իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով»,-ասաց և նշեց, որ այս ամենը արվում է նեղ անձնական շահերից ելնելով:
Չի կարելի անպատասխանատու կերպով մոտենալ պատվաստումներին
Gepostet von Gevorg V. Grigoryan am Donnerstag, 26. September 2019