Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ի դեպ, 168.am-ը դեռևս մարտի 28-ին հարցազրույց էր վարել Նիկոլայ Պետրոսյանի հետ, ով հանգամանորեն վերլուծել էր հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի խորքային պատճառներն ու առաջարկել լուծումներ, սակայն նրա խոսքն այդպես էլ լսելի չեղավ ֆուտբոլային մասնագիտական ու պատկան շրջանակների համար:
Ինչպես լինել 40 տոկոսանոց գործազրկություն ունեցող երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան և ցոպ ու շվայտ կյանքը անցկացնել «ո՞վ իրա ծնունդին 290 հազար դրամ չի ծախսում»-ի տակ։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչպես բոլոր նախարարաներն ու փոխնախարարնները, նախորդ երկու ամիսների ընթացքում բացի աշխատավարձից ստացել է պարգևավճար:
Հիմա քչերն են հիշում, որ 2010թ. վերջին լուրեր տարածվեցին, որ բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Վտանգի պատճառները ներկայացվում էին որպես քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ չար լեզուները պնդում են, որ այդ վտանգը եղել է զուտ կենցաղային հողի վրա ծագած խնդիր։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի ներկայացուցիչները ներկայացել են իրենց փաստաբանական գրասենյակ ու դատարանի որոշմամբ ցանկանում են առգրավել իրենց համակարգիչները:
Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Պրոֆ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ նոյեմբերի 24-ին անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ:
Փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգավումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ իր տարեդարձի առիթով կազմակերպած խաշի արարողությանը՝ ի պատասխան ֆեյսբուքյան գրառումների ու քննարկումների։
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 38-ամյա Սերգեյ Ս.-ն:
ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ- տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակ 2-րդ նրբանցքի 21-ից մինչև 45, Պ. Սևակ փողոցի 48-ից մինչև 64, Աջափնյակ վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 63, 65 բազմաբնակարան շենքերի, թիվ 63/1, 63/3, 63/4, 63/8 հասցեների առանձնատների և 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Դիլիջանի ոլորաններում և Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հովելի մարգարեությունը Հին Կտակարանի գրքերից մեկն է: Չնայած նրան, որ մեզ հայտնի չէ, թե կոնկրետ որ ժամանակաշրջանում է ապրել Հովելը, այդուհանդերձ, մարգարեի արտակարգ հաղորդական զորությունը առ այսօր չի կորցրել իր բացառիկ վեհությունն ու ուժը:
Անհրաժեշտ է խնամքը հանդես բերել առավելապես հոգու, այլ ոչ մարմնի համար, և մարմնին հնարավորինս քիչ ժամանակ տրամադրել, իսկ մնացած ամբողջը հատկացնել հոգուն և փնտրել նրա օգուտը, որպեսզի նա չտարվի մարմնավոր վայելքներով, այլ մարմինը ավելի ու ավելի հպատակեցնի իրեն։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերելակների թեմային` տեղեկացնելով, որ տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են:
Նոյեմբերի 20-ին, ժամը 09.10-ը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 19-ի, ժամը 18-ից նոյեմբերի 20-ի ժամը 09-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելին՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:
Ըստ ավանդության՝ երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողներ Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին: Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա:
Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները նոյեմբերի 21-ին վերանվանել են գիտնականներ Արտուրո Դոնաջոյի եւ Էդոարդո Ձավատարիի անունները կրող փողոցներն ու հրապարակը, որոնք իրենց արատավորել են ֆաշիստների հետ համագործակցությամբ:
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է բնակարանի սանհանգույցում և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի խնդրին, որը քննարկման առաջարկ է դարձել համացանցում։
Արեգնադեմում կապույտ վառելիքը երազանք է գյուղի հիմնադրման առաջին իսկ օրից:
Նոյեմբերի 24-ի ցերեկը, նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: