Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի զորամասերը համալրող նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:
Պետական եկամուտների կոմիտեի մոտ հավաքված ավտոներկրողները դժգոհ էին մաքսազերծման բարձր գներից: «Ունենք ստացականներ, թե երբ ենք մեքենաներ գնել: Պետք է ընդառաջեն, որ ներմուծածներն ու չներմուծածները հասցնենք մաքսազերծել 2019 թվականի գներով: Ես մի մեքենա մաքսազերծել եմ, պետական աշխատողը 20 րոպեում արել է: Իմ բերած մեքենան Mercedes-Benz Atego է, բեռնատար, 18300 եվրո՝ 20.000 դոլար է դարձել մաքսազերծումը, այն դեպքում, որ մեքենան 4000 դոլարով եմ գնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը:
Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ տեղեկությունը:
Բողոքի ակցիայի մասնակցած ծննդատան բուժաշխատողները հարց էին ուղղում Առողջապահության նախարարությանը. «Ինչո՞ւ ժողովրդի կարծիքը չեն հարցնում: Եղվարդցին ուզում է, որ իր հարսը, աղջիկը այստեղ ծննդաբերի: Զորավանից պետք է գային, գիտեի, որ այսօր ծնունդ ունենք, բայց միանգամից գնացել էին Երևան: Ինչո՞ւ է ծնունդը գնացել Երևան: Զանգել էինք, պատասխանեցին, թե իմացել ենք՝ փակ է այդտեղ: Ասում են, թե ծնունդ քիչ է եղել: 2018 թվականի համեմատ 2019թ. 17-ով ավելացել է ծնունդների թիվը: Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք 136 ծնունդ: Բայց ըստ Առողջապահության նախարարության՝ 150 ծնունդ պետք է լինի. այդ ո՞վ է նման թիվ որոշել: Նոր մարզպետը մեզ այստեղ բերեց, պայմաններով ապահովեցին, բայց հիմա ասում են, թե՝ չէ, 150»,- դժգոհում էին բուժաշխատողները:
Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» սերիալի վերջին սերիան կարծիքների և մեկնաբանությունների մի նոր ալիք առաջացրեց, բայց հիմնական հարցը կարծես թե մնաց ստվերում։
Հունվարի 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երկու մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում թեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Հունվարի 13-ին, ժամը 09:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Հունվարի 13-ին, ժամը 08:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Հացադուլի օրերին նախկին զինծառայողի երեխաները, որոնք ապրում են խոնավ պատերով տանը, խնդրանքով դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ օգնելու իրենց հորը, ով արդեն 15 օր հացադուլի մեջ էր գտնվում:
2019 թվականի հոկտեմբերին հայտարարվեց Հայաստան Ryanair ավիաընկերության մուտքի ու դրա արդյունքում՝ Հայաստանից Եվրոպա 30 եվրո արժողությամբ ավիատոմսով մեկնելու հնարավորության մասին:
Վաղը՝ հունվարի 14-ին, նախատեսվում է Ryanair ավիաընկերության առաջին չվերթն Իտալիա: Երբ 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair լոուքոսթերը, գալիս է Հայաստան, բոլորն սկսեցին խոսել դեպի Եվրոպա 30 եվրո արժողության տոմսով մեկնելու հնարավորության մասին:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումներին։
Պետական եկամուտների (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՊԵԿ-ում տրված բարձր պարգևավճարներին, նշեց, որ պարգևավճարներ ստացել են բոլորը, այդ թվում՝ և՛ 2018-ին, և՛ 2019 թվականին:
Հարգելի պացիենտներ, կոլեգաներ և ընկերներ, Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերևս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։
Հունվարի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
Հունվարի 1-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 1-ին կիլոմետրին վրաերթի էր ենթարկել 62-ամյա Մարտին Ցոլակյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դատավորների նկատմամբ ոտնձգություններ, ներքաղաքական կյանք. քննարկում։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը:
Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է վարքի կանոններ՝ ահաբեկչության սպառնալիքի դեպքում:
Երթևեկեք միայն ձմեռային անվադողերով։
Հոգեբան «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, բժիշկ Գևորգ Գևորգյանը և բժշկուհի Նունե Ավանեսյանն անդրադառնում են Մարալիկի ծննդատան փակմանը, պատճառներին և հետևանքներին:
Տաթևիկ Ռևազյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հունվարի 13-ին ժամը 05:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ն. Խ.-ն վարելով «BYD» մակնիշի «Տաքսի 11» ծառայության ավտոմեքենան, մայրաքաղաքի Ստեփգէս փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված խանութի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1954թ. ծնված Ս. Դ.-ին, ինչի արդյունքում վերջինս մահացել է։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կենտրոնական բաժին է տեղափոխվել 29-ամյա Վարդան Ն․-ն, որը 2019 թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։
Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Բաքվում իրականացված հայերի ջարդի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։