Մահվան ելքով վրաերթ. վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ
Հունվարի 13-ին ժամը 05:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ն. Խ.-ն վարելով «BYD» մակնիշի «Տաքսի 11» ծառայության ավտոմեքենան, մայրաքաղաքի Ստեփգէս փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված խանութի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1954թ. ծնված Ս. Դ.-ին, ինչի արդյունքում վերջինս մահացել է։
Նախնական տվյալներով ՃՏՊ-ի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ գտնվելը և անզգուշությունը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Արցախի ոստիկանություն