Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:
2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ծննդատների փակման հետևանքով կրճատված աշխատողներ այս պահին չկան։
Հունվարի 15-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կ. Ուլնեցու և Պ. Սևակի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 36 և 27 տարեկան երկու տղամարդու:
Հունվարի 15-ից սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու. այս մասին որոշումը Կառավարությունն ընդունել էր նախորդ տարի։ Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ ֆերմերներ պնդում էին, որ այս որոշումը հանգեցնելու է մսի թանկացման և ֆերմերային տնտեսությունների անկման, քանի որ այդ ամենը հավելյալ ծախսեր է ենթադրում։
Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մի քանի բնակիչներ Կառավարության շենքի մոտ են. նրանք բողոքում են, որ համայնքապետարանում մոտավորապես երկու տարի առաջ կոռուպցիա է հայտնաբերվել, որը կատարել է համայնքապետը, սակայն մինչ օրս դատախազությունը քայլեր չի իրականացնում համայնքապետ Արթուր Սուվարյանին հեռացնելու համար։
Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։
Հունվարի 15-ին, ժամը 09.45-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ Գենա Ա.-ն և Գայանե Թ.-ն, որոնք 2019 թ. օգոստոսի 7-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի /Պետական սահմանն ապօրինի հատելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հունվարի 14-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Հայաստանում պետք է ներդրվի սոցիալական ապահովության նոր համակարգ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը՝ հիշեցնելով այդ նպատակով երեկ կառավարության անդամեների հետ տեղի ունեցած քննարկումը։
2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանում է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ, և ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։
Հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ. Մանկաբույժ. ՈՒՂԻՂ
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
Սուրբ Գայանե վանքում հունվարի 19-ին Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի հատկապես վերջին տասնօրյակը տոնական առևտրի ակտիվ շրջանն է։ Այս առումով, ի տարբերություն 2018 թ. նույն ժամանակահատվածի, 2019 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիները սննդամթերքի որոշ տեսակներ ձեռք են բերել ավելի բարձր գնով։ Ի դեպ՝ 2019-ի դեկտեմբերին սննդամթերքի որոշ տեսակների գները բարձրացել են նաև 2019 թ. նոյեմբերի համեմատ։ Այս մասին […]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 19:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին փորձում է ինքնահրկիզել իրեն:
«Փաստ» թերթը գրում է․ «Ամանորի հանգստի տեւողության վերաբերյալ քննարկումները կրկին ակտուալություն են ստանում։ Խնդիրն այն է, որ կարծիքներ կան, թե մոտ մեկ շաբաթ տեւող հանգստյան օրերը պետք է կրճատել, քանի որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում, չեն նպաստում տնտեսության զարգացմանը եւ այլն։ Ինչպես հիշում եք, նախկինում եւս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնական օրերը կրճատելու փորձեր եղել են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 13-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին մարզում բնակվող երկու երիտասարդ մտել են Արփի գյուղի մի առանձնատուն ու գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր։
Ռուբեն Մխիթարյանի վերջին այս տեսանյութը սոցիալական ցանցերում տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել, մեծ հետաքրքրություն է առաջացրել, որը առիթ է հանդիսացել, որպեսզի բազմաթիվ երիտասարդական խմբեր, ուսանողներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ նախաձեռնեն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Աջափնյակի՝ Բաշինջաղյան 6, Բաշինջաղյան 159-191 (կենտ) շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, Մազմանյան 6-22 (զույգ) շենքերի, Շիրազի 44 շենքի ջրամատակարարումը:
Հունվարի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարուխան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, պարզել` տուն ինչպես են մտել, որտեղից, ինչ գողացել:
Ամերիկացի դերասան Սթեն Քիրշին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հաղորդել է TMZ պորտալը:
5-րդ ալիքի ուղիղ եթերում երեխա է ծնվել:
Ստեփանակերտում տեղադրվել են թելադրող և արգելող ճանապարհային նշաններ։