Բաժիններ՝

Ռուբեն Մխիթարյանի #ես_հայ_եմ տեսահոլովակը՝ վարակիչ ֆլեշմոբ

Ռեժիսոր, պրոդյուսեր, ծնունդով գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը, ով լայն հանրությանը հայտնի է հասարակական մեծ աղմուկ առաջացրած իր մի քանի ակցիա-նախագծերով, ինչպիսիք են՝ ամռանը, Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում կազմակերպված Վարդավառի մեծ արարողությունը՝ հայտնի «Տարբերեք թացը չորից» անվանմամբ, որին մասնակցելու համար հազարավոր երևանցիներ և զբոսաշրջիկներ այցելել էին Գյումրի, ինչպես նաև հայտնի է Սպիտակի երկրաշարժին նվիրված իր՝ «Ես գիդեմ, օր դու սաղ ես» տեսահոլովակով, օրեր առաջ էլ նոր սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ «Հին/Նոր Հայաստանի բացատրական բառարան»:

https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/videos/539961623253470/

Նշենք, որ 2019 թվականին -ի հետ զրույցում Ռուբեն Մխիթարյանը, մեկնաբանելով «Տարբերեք թացը չորից» նախաձեռնությունը, նշել էր, որ արարողության հիմքում գաղափարն է, ոչ թե բյուջեն: Ռուբեն Մխիթարյանը հայտնել էր, որ պետական բյուջեից միջոցառման կազմակերպման համար գրեթե գումար չի ծախսվել, իսկ հիմնական ներդրումը ջուրն է լինելու: Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ ժամանակ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի որոշ իշխանական պատգամավորների գորգ լվանալու համար պետբյուջեից հատկացվել էր 4, 941, 300. 00 ՀՀ դրամ:

https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/videos/1120081928334576/

Ռուբեն Մխիթարյանի վերջին այս տեսանյութը սոցիալական ցանցերում տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել, մեծ հետաքրքրություն է առաջացրել, որը առիթ է հանդիսացել, որպեսզի բազմաթիվ երիտասարդական խմբեր, ուսանողներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ նախաձեռնեն: Սոցիալական ցանցի օգտատերերը տարածում են տեսանյութը և կոչ են անում զերծ մնալ ատելության խոսքերից, հայհոյանքներից: Գրառումները ցանցում ուղեկցվում են #ես_հայ_եմ, #իսկ_դու_ով_ես հեշթեգներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս