Սոցիալական ապահովության ծառայության պարզաբանումը՝ Սուրեն Պարսյանի հոդվածի վերաբերյալ

2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանում է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ, և ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։

Տվյալ դեպքը հաշվի առնելով՝ Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը լրացուցիչ անհարմարավետության համար, և նմանատիպ խնդիրներից հետագայում խուսափելու նպատակով Ծառայության հետ համագործակցող բանկերի աշխատակարգում լրացուցիչ պարզաբանում է իրականացվել:

ՍԱԾ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031