Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման վարչակազմին ազդարարվել է ուսումնական տագնապ, ճշգրտվել են մարտական խնդիրները։
Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
«Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը գրելով. «Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում ?
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները:
«2020 թվականի հունվարի 1-ից թևակոխեցինք մի ժամանակահատված, երբ պետք է ենթարկվենք ԵԱՏՄ շրջանակներում ընդունված կանոնների: Սա նշանակում է, որ զգալի թվով ապրանքների գների փոփոխություն կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ խոսքը հատկապես առաջին օգտագործման ապրանքների մասին է:
168.am-ի խմբագրություն այցելած Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախկին դասախոս, կրիմինալիստիկայի կաբինետի ղեկավար Վանիկ Հարությունյանը խիստ վրդովված էր ու իր բողոքի ձայնը բարձրացրեց Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ իր խոսքերով՝ ապօրինի գործողությունների, պաշտոնական դիրքի չարաշահման ու ինքնիրավչության դեմ: Վերջինիս մեղադրեց նաև յուրացում կատարելու մեջ: Ասաց, որ դիմել է նաև ոստիկանություն, և Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման, որով պետական ֆինանսավորումից զրկում է մարզային ծննդատները:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին:
Երեկվանից Եղվարդ համայնքի հիվանդանոցի բուժաշխատողները և Եղվարդի բնակիչները սկսել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ համայնքի ծննդատան փակման։ Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետի կամ Առողջապահության նախարարի հետ։
Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ.-ն և 1983թ. ծնված Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա.-ն, 2010թ. ծնված Ա. Ա.-ն, 2007թ. ծնված Ա. Ա.-ն, 2017թ. ծնված Ա. Ա.-ն և 2010թ. ծնված Ս. Մ.-ն:
Հունվարի 14-ին, ժամը 07:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով (տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում):
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ Երևանի թիվ 92 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հունվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Հենց նա էր, որ ավետեց Քրիստոսի գալուստը: Նա Մարիամ Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է համարվում:
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որքանո՞վ է իրագործելի և նպատակահարմար Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը. ՈՒՂԻՂ
1988 թ. վերսկսվեցին Բաքվի հայկական բնակչության դեմ իրականացվող ջարդերը, որոնք իրենց կազմակերպվածությամբ և ընթացքով հիշեցում էին 1905 և 1918 թթ. Բաքվի հայերի կոտորածները:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աներեւակայելի, պարզապես՝ աներեւակայելի: «Հարստացիր եւ հարստացրու»-ն գործողության մեջ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհին՝ մոտ 60 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար:
Հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահսք:
«Իրատես» թերթը գրում է. «Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաեւ բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում: Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից:
Իմ 60-ամյա եղբորը, որը բազմիցս վիրահատվել է, և ունի 12 սրտի ստենդ, գցում են ցեխերի մեջ, 15 հոգով ջարդելով տանում ոստիկանություն, հետո ասում են՝ խնդիր չկա, գնա: Նույնը անում են եղբորս որդու հանդեպ: Իմ շրջապատի երիտասարդների հանդեպ կրկին նույնկերպ են վարվում: Այդ բոլորը՝ հեչ: Տանում են մի մարդու, որը 15 օր առաջ կորցրել է երիտասարդ եղբորը: Սգի մեջ գտնվող մարդուն տանում են ջարդելով: Դա սրբապղծության վերջին ստադիան է: Ես հասկանում եմ, թե ինչու են այդպես վարվում: Անում են, որպեսզի ես հունից դուրս գամ: Բայց ես ոչ նման սադրանքների, ոչ էլ նման սադրիչ գործողությունների չեն տրվելու:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Իտալիայում հունվարի 14-ին նախատեսված գործադուլի պատճառով մի շարք թռիչքներ չեղարկվելու են, իսկ գործադուլի ընթացքում իտալական Հռոմ և Միլան քաղաքներից Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացվեն ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով: