
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը, Գեղարքունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը:
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզում (բացառությամբ Մարտունի և Վարդենիս քաղաքների), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։