ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18.00-ին, Խաղաղ Դոնի 2/14, «Էրեբունի» սգո սրահում: Իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 20-ին, ժամը 14.00-ին՝ նույն հասցեից:
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության պատրաստության պլանի համաձայն՝ հունվարի 17-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները:
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայտնում ենք, որ համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են։
Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո ԱԻՆ փրկարարները շատ արագ արձագանքել են: Համակարգված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում շենքում գտնվողները տարհանվել են, տուժածներ չկան:
Հունվարի 15-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն, ավելի կոնկրետ՝ ծանր՝ դրական դինամիկայով: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սրճարանում բարեգործական նպատակով որպես մատուցողուհի աշխատելու ընթացքում հավաքած գումարը կրկնապատկել է: Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել գումարի հավաքագրման գործընթացից: Գումարն ուղղվել է 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը, ով պայքարում է քաղցկեղի դեմ: Տիգրանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ:
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։
Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։
Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:
Հունվարի 17-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին 17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։ Վթարի արդյունքում վարորդը՝ Հայկ Սարգսյանն ու նրա 17-ամյա ուղևոր Աշոտ Բաբայանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Հայաստան» բղավող բժիշկը, ով փորձում է արդարացնել ծննդատների փակելը շարունակելով թեման` հաջորդ օրինակը իմ վաղեմի ընկերը, ով փոխեց իր արդարության մասին պատկերացումները խորհրդականի պաշտոնի հետ, ով նաև իր պարտքն է համարում ֆեյսբուքյան խմբերում ակտիվ քարոզչություն անել, ինչպես նաև կիսվել #PRADOվինուտիի էջից յուրաքանչյուր գրառմամբ…
Հենց նոր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ հրդեհ է բռնկվել Մամուլի շենքում: Ըստ լուրերի՝ կրակն ընդգրկել է շենքի մի հարկը: Տեղում են ԱԻՆ աշխատակիցները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները լծվել են հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելու, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացին։
Հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել և բաժին է հրավիրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը։
Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019 թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։
Գեորգի Կուտոյանի մահվան լուրը, ըստ ականատեսների, Սերժ Սարգսյանը ծանր է տարել՝ ժամեր շարունակ ոչ մեկի հետ չի շփվել։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ավելի վաղ էր ծրագրված, կարճ է տեւել։
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Հունվարի 18-ին, ժամը 03:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հունվարի 17-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում։
Ես նրան ճանաչել եմ որպես կիրթ, գրագետ և միաժամանակ ընդգծված պատասխանատվության զգացում ունեցող պաշտոնյա:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ խանութում գողացել են կնոջ բջջային հեռախոսը:
Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։
Հունվարի 15-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժին «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի և հայտնել, որ ընկել է ամրանի վրա:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ին:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: