
Վաղաշենի համայնքապետարանում կոռուպցիա են թաքցնում. բնակիչները Կառավարության մոտ են

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մի քանի բնակիչներ Կառավարության շենքի մոտ են. նրանք բողոքում են, որ համայնքապետարանում մոտավորապես երկու տարի առաջ կոռուպցիա է հայտնաբերվել, որը կատարել է համայնքապետը, սակայն մինչ օրս դատախազությունը քայլեր չի իրականացնում համայնքապետ Արթուր Սուվարյանին հեռացնելու համար։
Ըստ բնակիչների, համայնքապետը վայելում է պատկան մարմինների հովանավորչությունը, այդ պատճառով էլ մինչ օրս նա իր պատիժը չի կրել։ Նրանք նաև պնդում են, որ համայնքի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի գումարները հավաքել է և ՌԴ Կրասնոդար քաղաքում ջերմոցային բիզնես է հիմնել։
Ավելին՝ մեկ տարի է՝ նա Վաղաշենում չէ, նրա լիազորությունները կատարում է համայնքապետարանի հաշվապահը։