
ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հունվարի 14-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: