Բաժիններ՝

Երիտասարդները մտել են առանձնատուն ու գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր

Հունվարի 13-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին մարզում բնակվող երկու երիտասարդ մտել են Արփի գյուղի մի առանձնատուն ու գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր։

Մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները կասկածվողների ինքնությունը պարզելուց հետո նրանց հրավիրեցին բաժին, որտեղ երիտասարդները տվեցին խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժողին վերադարձնելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031